անվանական աշխատավարձ թեմյով բոլոր նորությունները

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում հունիսին ավելացել է 3,2%–ով` մինչև 378 հազար դրամ

02.09.2016 15:31

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում հունիսին ավելացել է 3,2%–ով` մինչև 378 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, 2016թ.-ի հունիսին կազմել է 377 977 դրամ` նախորդ տարվա հունիսի համեմատ աճելով 3,2%-ով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 392,5 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 359,6 հազար դրամ:

Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 114,7 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` 119,7 հազար դրամ, ապրուստի կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 120,4 հազար դրամ, կրթության ոլորտը` շուրջ 122,7 հազար դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում հունիսին ավելացել է 3,2%–ով` մինչև 378 հազար դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում մայիսին ավելացել է 4,3%–ով

03.08.2016 16:22

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում մայիսին ավելացել է 4,3%–ով

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2016թ.-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 4,3%-ով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում մայիսին ավելացել է 4,3%–ով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024