անվանական թեմյով բոլոր նորությունները

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում 2015թ.-ի հոկտեմբերին աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ

12.01.2016 13:34

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում 2015թ.-ի հոկտեմբերին աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող ոլորտում` ֆինանսական և ապահովագրական գործունեության հատվածում, 2015թ.-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 350 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 339,6 հազար դրամ:

Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 113,9 հազար դրամ, կրթության ոլորտը` շուրջ 118.7 հազար դրամ, բնակարանային-կոմունալ ծառայությունների ոլորտը` 120.5 հազար դրամ, և գյուղատնտեսության, անտառատնտեսության և ձկնորսության ոլորտը` 121.1 հազար դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում 2015թ.-ի հոկտեմբերին աճել է 5%-ով` մինչև 371.5 հազ. դրամ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024