անվճար բիզնես դասընթաց թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ անվճար բիզնես դասընթաց է կազմակերպել Գյումրու հյուրանոցային ոլորտի համար

29.09.2017 17:56

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ անվճար բիզնես դասընթաց է կազմակերպել Գյումրու հյուրանոցային ոլորտի համար

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակում է մարզերում գործող ՓՄՁ ներկայացուցիչների համար նախատեսված անվճար բիզնես դասընթացների շարքը:

Հերթական երկօրյա բիզնես դասընթացները տեղի ունեցան Գյումրի քաղաքում և ներառեցին «Հյուրանոցային ծառայությունների մարքեթինգ», «Հոգատարություն հյուրերի հանդեպ» նոր ներդրված թեմաները: Դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի փոքր և միջին ձեռնարկությունների շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մեկ ամիս առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Շիրակի մարզպետարանը հուշագիր ստորագրեցին, որով մենք պարտավորվեցինք Շիրակում միավորել մեր ուժերը ՓՄՁ ոլորտի զարգացման համար։ Բանկի՝ թրեյնինգներ անցկացնող աշխատակիցները, որոնք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC Business Edge) կողմից վերջերս ստացել են միջազգային թրեյնավարների սերտիֆիկացման աստիճան, այս տարի Երևան քաղաքից բացի դասընթացներ են անցկացրել Լոռու, Արմավիրի, Սյունիքի, ինչպես նաև Շիրակի մարզերում, իսկ այս դասընթացը Շիրակում արդեն թվով չորրորդն է։ Կարող ենք փաստել, որ այս տարի ունենք զբոսաշրջիկների հոսքի աճ, և նոր ներդրված մոդուլով մարզի հյուրանոցային բիզնեսի ոլորտի համար իրականացվող բիզնես դասընթացի բովանդակությունը պայմանավորված է հենց ոլորտում ստեղծված պահանջարկով և առաջիկա զարգացումների կանխատեսմամբ։ Համոզված ենք, որ մեր գործունեության 20 տարիների ընթացքում կուտակած, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, որոնք դասընթացի շրջանակում այս օրերին փոխանցեցինք Շիրակի մեր գործընկերներին, դրական ազդեցություն կթողնեն և՛ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, և՛ նրանց բիզնեսի զարգացման վրա»,- ասել է բանկի Զարգացման և մարքեթինգի վարչության պետ Արսեն Մելքոնյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ անվճար բիզնես դասընթաց է կազմակերպել Գյումրու հյուրանոցային ոլորտի համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024