ԱՇԱԿԵՐՏ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը մաստեր դասընթաց կազմակերպեց ավագ դպրոցի աշակերտների համար

16.10.2012 18:48

ՎՏԲ-Հայաստան Բանկը մաստեր դասընթաց կազմակերպեց ավագ դպրոցի աշակերտների համար

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն Հայաստանում Ռոսսոտդրուդնիչեստվոյի ներկայացուցչության և Երևանի Թիվ 114 դպրոցի տնօրինութան հետ համատեղ կազմակերպեց կրթաճանաչողական էքսկուրսիա ավագ դպրոցի աշակերտների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ միջոցառման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկվա մասնաճյուղի պատասխանատու աշխատակիցներն ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպեցին մաստեր դասընթաց, ծանոթացրեցին նրանց բանկային հիմնական պրոդուկտներին և ծառայություններին, հաճախորդների սպասարկման որակի բարձրացման համար Բանկի կողմից կիրառվող ժամանակակից մեթոդներին և տենդենցներին:

Աշակերտներին սովորեցրին թե ինչպես են օգտվում պլաստիկ քարտերից, բանկոմատներից, POS տերմինալներից, դրամ ստուգող և հաշվիչ մեքենաներից և այլն: Մաստեր դասընթացը անցավ աշակերտների և փորձագետների անմիջական երկխոսության ֆորմատով, որի շնորհիվ երեխաները ցանկացած իրենց հարցերին անմիջապես ստանում էին սպառիչ պատասխաններ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը մաստեր դասընթաց կազմակերպեց ավագ դպրոցի աշակերտների համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024