աչք թեմյով բոլոր նորությունները

Երևանում ֆինանսական ընկերության տնօրենը հարվածել է 53-ամյա տղամարդուն և ատրճանակով կրակել նրա աչքին

10.07.2020 15:50

Երևանում ֆինանսական ընկերության տնօրենը հարվածել է 53-ամյա տղամարդուն և ատրճանակով կրակել նրա աչքին

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ 2020թ. հունիսի 20-ին՝ ժամը 20.30-ին, Երևան քաղաքի 53-ամյա բնակիչը  հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող ֆինանսական ընկերությունում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ընկերության տնօրենը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև՝ ընկերության մուտքի  դիմաց ատրճանակով կրակել է իր ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ընկերության տնօրենը ներկայացել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին և ինքնակամ ներկայացրել գազային ատրճանակը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանում ֆինանսական ընկերության տնօրենը հարվածել է 53-ամյա տղամարդուն և ատրճանակով կրակել նրա աչքին

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024