ԱՊԱԳԱ թեմյով բոլոր նորությունները

Հայկական դրամն առաջիկա ամիսներին կարժեզրկվի ևս 15-20%–ով. թերթ

27.03.2015 12:41

Հայկական դրամն առաջիկա ամիսներին կարժեզրկվի ևս  15-20%–ով. թերթ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական դրամն առաջիկա մի քանի ամիսներին կրկին կարժեզրկվի 15-20% –ով, ինչը գնաճի նոր ալիք կառաջացնի, «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ասել է նախկին վարչապետ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նա նշել է, որ դոլարի այսօրվա փոխարժեքը չի արտացոլում դրա օբյեկտիվ գինը։ Բագրատյանի համաձայն, դրա համար գոյություն ունի երկու տեսակի սուբսիդիա` հանրապետությունում շարունակում են տրանսֆերտներ ստացվել, ինչի հետևանքով հաջողվում է զսպել փոխարժեքը, իսկ երկրորդը` պետպահուստաներն ամեն ամիս կրճատվում են 50-100 միլիոն դոլարով։

«Դա արհեստական փոխարժեք է, և այն պահվում է, որ դրամ–դոլար փոխարժեքը շատ չփոփոխվի, և բարձր գնաճ չլինի։ Բայց բոլորը հասկանում են, որ մի քանի ամիս կանցնի, դրամը կարժեզրկվի ևս 15-20 տոկոսով, և գնաճի նոր ալիք կբարձրանա»,– հարցազրույցում ասել է նախկին վարչապետը։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայկական դրամն առաջիկա ամիսներին կարժեզրկվի ևս 15-20%–ով. թերթ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024