ապահովագրական պրոդուկտներ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ապահովագրական պրոդուկտներ՝ շահավետ պայմաններով

20.04.2017 13:27

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ապահովագրական պրոդուկտներ՝ շահավետ պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների գործակալ, առաջարկում է հաճախորդներին շահավետ ապահովագրական պրոդուկտներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն հաճախորդները դրանք կարող են ձեռք բերել անմիջապես ՎՏԲ-Հայաստան Բանկից՝ առանց ապահովագրկան ընկերությունների գրասենյակներ այցելելու անհրաժեշտության: Դժբախտ պատահարների դեպքում, ապահովագրական պրոդուկտները հնարավորություն են ընձեռում և թույլ են տալիս հաճախորդներին իրենց զգալ ավելի ապահով և պաշտպանված:

Բանկը, որպես գործակալ, առաջարկում է ապահովագրական պրոդուկտների հետևյալ տեսակները` անշարժ գույքի ապահովագրություն, դժբախտ պատահարներից ապահովագրություն ընդլայնված փաթեթով, «Ընտանիքի»` դժբախտ պատահարներից ապահովագրություն, առողջության ապահովագրություն, ԱՊՊԱ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն), ԱՊԿԱ (ընդյալնված ԱՊՊԱ) հաճախորդի համար ավելի մեծ ապահովագրական ծածկույթով ապահովագրություն):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ապահովագրական պրոդուկտներ՝ շահավետ պայմաններով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024