ապահովագրավճարներ թեմյով բոլոր նորությունները

ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարները 9 ամսում կազմել են 29,9 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 16,7 մլրդ դրամ

27.11.2018 16:48

ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարները 9 ամսում կազմել են 29,9 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 16,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ապահովագրական ընկերությունների` ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարները 2018 թ.–ի 9 ամսում կազմել են 29,9 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 16,7 մլրդ դրամ։ Այս մասին վկայում են ԱՌԿԱ գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2018 թ.–ի III եռամսյակի տեղեկագրում առկա տվյալները։

Ինչպես նշվում է «ԱՌԿԱ»–ի վերլուծության մեջ, ապահովագրական ընկերությունների համախառն ապահովագրավճարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 25,1%–ով, իսկ փոխհատուցումները` 38%–ով։

9 ամսա արդյունքում, ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարների մեծության շուկայում առաջատարը Ռոսգոսստրախ–Արմենիա ընկերությունն է` 8 713 մլն դրամ ծավալով։ Ընկերության ապահովագրական փոխհատուցումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 5 005,9 մլն դրամ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱՊՊԱ–ի գծով ապահովագրավճարները 9 ամսում կազմել են 29,9 մլրդ դրամ, իսկ փոխհատուցումները` 16,7 մլրդ դրամ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024