ԱՊԱՀՈՎԱԿԳՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2009 թ. վերջին ավելացել են 37,9%

24.02.2010 14:33

ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2009 թ. վերջին ավելացել են 37,9%

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 17 միլիարդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 4,7 միլիարդ դրամով կամ 37,9 տոկոսով:

Ապահովագրական ընկերությունների հրապարակած 2009 թ.-ի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ ակտիվների մեծությամբ առաջատարի դիրքում է «Ինգո Արմենիա» ընկերությունը՝ 2,1 միլիարդ դրամ ցուցանիշով: 2009 թ. սկզբի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 4,5 տոկոսով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվներում այս ընկերությանը բաժին է հասնում դրանց մեծության 12,4 տոկոսը:

Ակտիվների ծավալով առաջատարների հնգյակում են նաև «Կասկադ Ինշուրնսը» ՝ 1,9 միլիարդ դրամ (Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 11,3 տոկոսը), «Ռոսգոսստրախ-Արմենիան»՝ 1,836 միլիոն դրամ (Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 10,8 տոկոսը), «Այ Էս Ջին»՝ 1,802 միլիոն դրամ (Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 10,6 տոկոսը), «Ռասկո» ընկերությունը՝ 1,7 միլիարդ դրամ (Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 10,3 տոկոսը):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2009 թ. վերջին ավելացել են 37,9%

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024