ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը 2013 թ. կազմել են ավելի քան 107 մլն ՀՀ դրամ:

31.03.2014 10:47

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը 2013 թ. կազմել են ավելի քան 107 մլն ՀՀ դրամ:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. 2013 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը կազմել են ավելի քան 107 մլն ՀՀ դրամ, որը 2012 թվականի համեմատ ավելացել է 27%-ով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Աշխատակազմի սոցիալական ապահովության ծրագիրը գործում է 2010 թվականից, որի հիմնական նպատակներն են` անձնակազմի սոցիալական պաշտպանվածության աստիճանի բարձրացումը, հանգուցային մասնագետների նշանակումը և աշխատակիցների մեջ վաղվա օրվա նկատմամբ վստահության ամրապնդումը:

Բանկի աշխատակիցների սոցիալական ապահովության համակարգը նախատեսում է տարբեր տեսակի սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ, ինչպիսիք են` լրացուցիչ վճարովի արձակուրդների տրամադրում (ինչպես չնորմավորված աշխատանքային օրվա, այնպես էլ կենցաղային հարցերի լուծման համար), նյութական օգնություն` ամուսնության, հոբելյանի, երեխայի ծննդյան առթիվ, ինչպես նաև բազմազավակ ծնողներին և հաշմանդամ երեխաներ խնամող աշխատակիցներին, աշխատակցի բուժման (այդ թվում` արտասահմանում), ընտանիքի անդամի մահվան դեպքում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը 2013 թ. կազմել են ավելի քան 107 մլն ՀՀ դրամ:

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024