ապառիկ գնումներ թեմյով բոլոր նորությունները

Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում

20.10.2021 14:05

Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, զբաղեցնելով առաջատար դիրքեր ապառիկ վարկավորման շուկայում, առաջարկում է հաճախորդներին Բանկի` ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկավորմամբ ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ՝ վճարելով վերջիններիս համար հաջորդող ամիսների ընթացքում, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ողջ տարածքն ընդգրկող Բանկի գործընկերների լայն ցանցի միջոցով հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են գնել անհրաժեշտ սպառողական ապրանքներ՝ կահույք, կենցաղային կամ համակարգչային սարքավորումներ, բջջային հեռախոսներ, շինանյութ, ավտոպահեստամասեր, սպորտային ապրանքներ, երաժշտական ​​գործիքներ և բազմաթիվ այլ սպառողական ապրանքատեսակներ: 

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում

Բանալի բառեր: , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024