ԱՊՏ թեմյով բոլոր նորությունները

ԱԽՏ բորսաների ֆոնդային ցուցիչները նվազում են դրևսորել Իտալիայի ընտրությունների արդյունքների ֆոնին

26.02.2013 11:58

ԱԽՏ բորսաների ֆոնդային ցուցիչները նվազում են դրևսորել Իտալիայի ընտրությունների արդյունքների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները երեքշաբթի` փետրվարի 26–ի առուվաճառքները սկսել են 0,56-1,83%  միջակայքի նվազմամբ` ներդրողների կողմից Իտալիայի ընտրությունների վերջնական արդյունքների սպասելիքների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ճապոնական Nikkei 225–ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 1.83 տոկոսով` մինչև 11449,66 կետ։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0.56 տոկոսով և կազմել է 1998,29 կետ։ S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքի սկզբին կորցրել է 1.19 տոկոս` կազմելով 4996.5 կետ։

Հարցումների առաջին տվյալները, որոնք անցկացվել են Իտալիայում ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո, ազգային խորհրդարանի երկու պալատներում Պիեր Լուիջի Բերսանիի գլխավորած ձախակենտրոն ուժերի դաշինքի վստահ հաղթանակ էին ցուցադրում։ Ավելի ուշ պարզվել է, որ նախկին վարչապետ Սիլվի Բերլուսկոնիի գլխավորած աջակենտրոն կոալիցիան, նախնական տվյալներով, մի փոքր առաջ է անցնում սենատի ընտրությունների հակառակորդներին։ Ըստ կանխատեսումների, ձախերը կարողանում են բացարձակ մեծամասնություն ստանալ Իտալիայի պատգամավորների պալատում, բայց ոչ սենատում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱԽՏ բորսաների ֆոնդային ցուցիչները նվազում են դրևսորել Իտալիայի ընտրությունների արդյունքների ֆոնին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024