30.03.2017 13:42
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ-ն, հանրապետությունում նախատեսված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր բանկերի համար, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:
«Ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով, ՀՀ կենտրոնական բանկը 2017 թ. ապրիլի 1-ը հայտարարում է գործառնական օր», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացրին մամուլի ծառայությունից, շաբաթ աշխատանքային օր կլինի նաև ԿԲ-ի և բանկերի գործառնական մասնաճյուղերի համար:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ-ն ապրիլի 1-ը հայտարարել է գործառնական օր բանկերի համար
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ