ԱՋԱԿԻՑ թեմյով բոլոր նորությունները

Ամերիաբանկը Հայաստան-Սփյուռք հավաք-համաժողովի գլխավոր աջակիցն է

20.09.2011 16:24

Ամերիաբանկը Հայաստան-Սփյուռք հավաք-համաժողովի գլխավոր աջակիցն է

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը հանդես է գալիս որպես գլխավոր աջակից Սփյուռքի համայնքների հավաք-համաժողովի, որն անցկացվում է Երևանում սեպտեմբերի 19-20-ին, հաղորդվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկը, կարևորելով Հայաստանի հետ Սփյուռքի համայնքների փոխհարաբերությունների ամրապնդումը, Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները, ողջ հայ ժողովրդի միասնականության և համազգային հիմնահարցերի նշանակությունը, ինչպես նաև նոր գործարար կապերի ձևավորումը, իր աջակցությունն է ցուցաբերել համաժողովի կազմակերպման աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաժողովին մասնակցում են 46 երկրներից ժամանած Սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ամերիաբանկը Հայաստան-Սփյուռք հավաք-համաժողովի գլխավոր աջակիցն է

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024