առանց կոնտակտ թեմյով բոլոր նորությունները

Առանց կոնտակտի American Express քարտերը Հայաստանում

21.11.2016 14:09

Առանց կոնտակտի American Express  քարտերը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսուհետ Հայաստանում American Express-ի բացառիկ գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկելու է առանց կոնտակտի տեխնոլոգիայի վրա հիմնված չիպային American Express Gold և American Express Blue քարտեր, որոնք կլինեն ավելի հարմար և անվտանգ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վճարումների «առանց կոնտակտի» տեխնոլոգիան թույլ է տալիս իրականացնել վճարումներ` պարզապես քարտը մոտեցնելով առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինալին՝ հաճախորդներին  տրամադրելով առավել հարմարավետ, ապահով և արագ վճարումներ իրականացնելու հնարավորություն: Իսկ 10,000 ՀՀ դրամը չգերազանցող գործարքների դեպքում այլևս անհրաժեշտ չէ քարտը անցկացնել տերմինալով, մուտքագրել PIN կոդը և ստորագրել վճարման անդորրագիրը: Միաժամանակ նոր քարտերը շարունակելու են կրել մագնիսական ժապավեն, ինչը թույլ կտա կատարել գործարքներ այն տերմինալներով, որոնցով դեռևս հնարավոր չէ կատարել առանց կոնտակտի կամ չիպով գործարքներ:

«Մենք հպարտ ենք ներկայացնել առանց կոնտակտի վճարումների տեխնոլոգիան մեր American Express Gold և American Express Blue քարտատերերին: Այս նոր տեխնոլոգիայի ներդրումը Հայաստանում ևս մեկ կարևոր քայլ է վճարումների ինովացիոն եղանակների զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք,  որ այն դրականորեն կազդի ինչպես քարտատերերի, այնպես էլ առևտրի և սպասարկման կետերի վրա, քանի որ վերջիններս հնարավորություն կստանան ավելի արագ սպասարկել իրենց հաճախորդներին» - իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Առանց կոնտակտի American Express քարտերը Հայաստանում

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024