առաջատար բանկ թեմյով բոլոր նորությունները

HSBC Հայաստանը՝ «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» ըստ «Euromoney» ամսագրի 2021 թ. հարցման

27.04.2021 12:27

HSBC Հայաստանը՝ «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» ըստ «Euromoney» ամսագրի 2021 թ. հարցման

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2021 թ. անցկացրած հարցման՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) ճանաչվել է «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»:

HSBC Հայաստանի Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանը նշել է․ «Այս մրցանակը ուշագրավ ձեռքբերում է HSBC Հայաստանի համար, քանի որ արտացոլում է բանկի ողջ նվիրումն ու ջանքերը՝ ուղղված հաճախորդների կարիքները լավագույնս բավարարելուն։ Ավելին, այս մրցանակն ամփոփում է նաև ոլորտի ամենախոշոր անկախ հարցմանը մասնակցած գործարարների կարծիքը, ովքեր բարձր են գնահատում բանկի ջանքերը: Առևտրի ֆինանսավորումը HSBC-ի՝ որպես ֆինանսական կառույցի, զարգացման առանցքում է: Ավելի քան 150 տարի մենք խթանում ենք այս կարևոր ծառայությունը` մեր հաճախորդների համար միջազգային առևտուրն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Հայաստանը՝ «Շուկայի առաջատար բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» ըստ «Euromoney» ամսագրի 2021 թ. հարցման

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024