ԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը. հայտարարություն

17.12.2014 14:55

ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար, ասված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ, որը ներկայացրել է կառավարության մամլո գրասենյակը։:

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ բարձրացում գրանցվեց նոյեմբերի 24–ին, երբ փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 1 դոլարի դիմաց 435 դրամի և թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է գրանցում և այսօրվա դրությամբ կազմում է 490,34 դրամ։

Հայտարարության մեջ ասված է, որ Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Տնտեսական | Comments Off on ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը. հայտարարություն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024