ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ CASH-BACK թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը

23.04.2013 13:42

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ներկայում «cash-back» համակարգից կարող են օգտվել միայն բանկի աշխատակիցները: Շուտով տվյալ ծառայությունը հասանելի կլինի այն կորպորատիվ հաճախորդներին, ովքեր աշխատավարձ են ստանում պլաստիկ քարտերով, իսկ հետագայում` նաև բանկի բոլոր հաճախորդներին:

«Cash-back» համակարգը թույլ է տալիս Բանկի անկանխիկ սպասարկման ցանցում իրականացված գործարքի գումարի 1%-ը հետ մուտքագրել քարտային հաշվին: Այն գործում է բանկի զեղչային համակարգի ավելի քան 200 առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում` առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական, ինչպես նաև հանգստի և զվարճանքների բազմաթիվ կենտրոններ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է գործարկել «cash-back» համակարգը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024