ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը

27.08.2012 14:34

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սիրիայի հայկական համայնքին աջակցության ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Հայաստան ժամանած երեխաների ամառային հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ տրանսպորտային ծախսերը:

Սիրիայում ընթացող վերջին իրադարձությունների հետ կապված` Հայաստանի Հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ և մի շարք մասնավոր ընկերությունների աջակցությամբ Դամասկոսից և Հալեպից Հայաստան են տեղափոխվել հայ երեխաներ` պատմական հայրենիքում ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Սիրիայից Հայաստան ժամանած երեխաների տրանսպորտային ծախսերը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024