«ԱՌԿԱ» բանկեր թեմյով բոլոր նորությունները

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը

25.04.2017 18:32

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի . /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով, առաջատարներն են 1. Ամերիաբանկը, 2. Յունիբանկը, 3. Արդշինբանկը, 4. Անելիք Բանկը, 5. ՎՏԲ–Հայաստան Բանկը։

Հարկ է նշել, որ «ԱՌԿԱ»-ի 2017 թ.-ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշում 17 առևտրային բանկերից մամուլին վերաբերող տեղեկատվություն է արձանագրվել 12 բանկում։

Բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 999,5` 2016 թ.–ի առաջին եռամսյակի ցուցանիշի համեմատ նվազելով 38,3 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1620,06)։ Միաժամանակ, 2016 թ.–ի չորորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 37,3տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 1594,16)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2017 թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024