առցանց գնումներ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար

29.03.2017 12:13

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Սկսած մարտի 29-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանների ինտերնետ-գնումները, շնորհիվ Secure Code համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով: Secure Code համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնելու քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:

Secure Code ծառայությունը քարտապաններին տալիս է հետևյալ առավելությունները` ​ անվտանգություն. ինտերնետ-գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառը ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով) և վավեր է միայն մեկ գնման համար; ​ պարզություն և հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդն առցանց վճարման էջում մուտքագրում է SMS հաղորդագության միջոցով իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վեցանիշ թինը միայն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ Mastercard քարտապանների համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024