ԱՌՔ թեմյով բոլոր նորությունները

Հայկական բանկերը հունիսի 7-ից 11-ը 63,3 միլիոն դոլար են գնել

11.06.2010 17:50

Հայկական բանկերը հունիսի 7-ից 11-ը 63,3 միլիոն դոլար են գնել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունիսի 7-11-ը բանկերը գնել են 63,3 միլիոն դոլար՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց 375,58 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Այս մասին ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է 55,9 միլիոն դոլար՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց 377,70 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Հաշվետու ժամանակահատվածում «NASDAQ OMX Արմենիայի» ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 17,8 միլիոն դոլար՝ 1 դոլարի դիմաց 374,29 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական բանկերը հունիսի 7-ից 11-ը 63,3 միլիոն դոլար են գնել

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024