ԱՌևՏՈՒՐ թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանի կողմից ներկրման գծով առևտրի ֆինանսավորման ծավալը 9 ամսում կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 31%–ով գերազանցում է 2012 թ.–ի նույն ցուցանիշը

18.10.2013 14:34

HSBC Բանկ Հայաստանի կողմից ներկրման գծով առևտրի ֆինանսավորման ծավալը 9 ամսում կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 31%–ով գերազանցում է 2012 թ.–ի նույն ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի կողմից ներկրման գծով  առևտրի ֆինանսավորման ծավալը 2013 թվականի 9 ամսում կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 31%–ով գերազանցում է 2012 թ.–ի նույն ցուցանիշը, ուրբաթ հայտնեց բանկի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանն «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» ութերորդ նախաձեռնության ժամանակ։

«Նման արդյունքի մեզ հաջողվեց հասնել բանկի կողմից առևտրի ֆինանսավորման զանազան գործիքների հաշվին, այդ թվում` ապրիլից գործարկված Ձեռնարկությունների սարքավորումների ֆինանսավորում ակցիայի հաշվին»,– ասաց Մարգարյանը։

Ըստ նրա, դա հայկական շուկայում նմանը չունեցող լավագույն գործիքն է, որի հաշվին տարեկան 7 տոկոս աննախադեպ տոկոսադրույքով ֆինանսավորվում է ձեռնարկությունների սարքավորումների` գյուղատնտեսական կամ բժշկական սարքավորումների կամ արտադրական գծերի ներկրումը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանի կողմից ներկրման գծով առևտրի ֆինանսավորման ծավալը 9 ամսում կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 31%–ով գերազանցում է 2012 թ.–ի նույն ցուցանիշը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024