ԱՍԴԱԿ թեմյով բոլոր նորությունները

NASDAQ OMX Արմենիան ամփոփել է «Կապիտալի շուկան Հայաստանում» թեմայով համաժողովի արդյունքները

30.04.2015 16:49

NASDAQ OMX Արմենիան ամփոփել է «Կապիտալի շուկան Հայաստանում» թեմայով համաժողովի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. «NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ–ն նախօրեին ամփոփել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ «Կապիտալի շուկան Հայաստանում» թեմայով համաժողովի արդյունքները, հայտնում է բորսայի մամուլի ծառաւյությունը։

Գիտաժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել ապրիլի 28-29-ը, մրցութային զեկույցներով ներկայացել են ՀՊՏՀ-ի և ԵՊՀ-ի թվով 16 ուսանողներ, իսկ բորսայի մասնագետները, որոնք ներկայումս ստանում են մագիստրոսի աստիճան բուհում, ներկայացել են ոչ մրցության զեկույցներով:

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, երկօրյա ակտիվ և բովանդակալից գիտաժողովի արդյունքում մրցոույթի ատյանն ընտրել է երեք լավագույններին: Նրանք են՝ Մարիամ Հովհաննիսյանը, Սեդա Սարդարյանը և Նարինե Հարությունյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on NASDAQ OMX Արմենիան ամփոփել է «Կապիտալի շուկան Հայաստանում» թեմայով համաժողովի արդյունքները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024