ավանդային պորտֆել թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկի ավանդային պորտֆելը աճել է 13,5%-ով` կազմելով 61 մլրդ դրամ

21.07.2016 14:20

Անելիք Բանկի ավանդային պորտֆելը աճել է 13,5%-ով` կազմելով 61 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2016 թ.-ի առաջին կիսամսյակի արդյունքներով Անելիք Բանկի ժամկետային ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 61 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 13,5%-ով։

Միաժամանակ, ինչպես նշում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, բանկը, ամփոփելով 2016 թվականի առաջին կիսամսյակի արդյունքները, արձանագրել է ֆիզիկական անձաց ավանդային պորտֆելի 25.5%-ի աճ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` հասցնելով տվյալ պորտֆելի մեծությունը 47 մլրդ ՀՀ դրամի։

Մարտիրոսյանի խոսքով, ավանդային պորտֆելի ավելացումը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկի ավանդային պորտֆելը աճել է 13,5%-ով` կազմելով 61 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024