ԱՎԵՏԱՐԱՆ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ-ն կրոնական թեմայով չորս արծաթե հուշադրամ է թողարկել

17.02.2011 16:32

ՀՀ ԿԲ-ն կրոնական թեմայով չորս արծաթե հուշադրամ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը «Ավետարանի տեսարանները հայ մանրանկարչությունում» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է չորս արծաթե հուշադրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայությունից, թողարկվել են «Ավետում», «Մոգերի երկրպագությունը», «Համբարձում» և «Մուտք Երուսաղեմ» անվանումով հուշադրամները:

Տեղեկատվության համաձայն՝ ամեն կատեգորիայում թողարկվել է 6-հազարական հուշադրամ՝ ամեն մեկը 1000 դրամ անվանական արժեքով: Հուշադրամները պատրաստված են  999 հարգի արծաթից, չափսը 32×32 մմ-է, զանգվածը՝ 31,1 գրամ, որակը՝ պրուֆ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ-ն կրոնական թեմայով չորս արծաթե հուշադրամ է թողարկել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024