ԱՎԻԱՏՈՄՍ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ–Հայաստան բանկի երեք հաճախորդներ ավիատոմսեր շահեցին «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի շրջանակներում

13.05.2014 15:59

ՎՏԲ–Հայաստան բանկի երեք հաճախորդներ ավիատոմսեր շահեցին «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկի երեք հաճախորդներ երեքշաբթի տեղի ունեցած վիճակահանության ընթացքում շահեցին ավիատոմսեր «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի շրջանակներում։

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013 թ. դեկտեմբերի 10-ից մինչև 2014 թ. մարտի 31-ն անցկացնում էր «Հարազատներին ավելի մոտ» ակցիան` բանկում գործող արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով։Ակցիայի ավարտին քանակով և ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջև խաղարկվել է 3 ավիատոմս դեպի այն քաղաք, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել է խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդի` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:

Վիճակահանության արդյունքում Երևան–Մոսկվա–Երևան ավիատոմս ձեռք բերելու հավաստագրեր ստացան Ռայա Պետրոսյանը և Լուսինե Գյոնջյանը, իսկ Աննա Սերոբյանը` դեպի Սանկտ Պետերբուրգ։ Ակցիայի բոլոր մասնակիցները ստացան նաև VTB Transfer քարտեր, որոնք թույլ կտան ստանալ դրամական փոխանցումը միայն մեկ զանգի միջոցով` չայցելելով բանկ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ–Հայաստան բանկի երեք հաճախորդներ ավիատոմսեր շահեցին «Հարազատներին ավելի մոտ» ակցիայի շրջանակներում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024