ԱՎՈՏՎԱՐԿԱՎՈՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ առևտրային բանկերը նոյեմբերի 30-ի դրությամբ 18,5 մլրդ դրամի ավտովարկավորում են իրականացրել

24.01.2012 14:02

ՀՀ առևտրային բանկերը նոյեմբերի 30-ի դրությամբ 18,5 մլրդ դրամի ավտովարկավորում են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերը 2011թ.-ի նոյեմբերի 30-ի դրությամբ ավտովարկավորման նպատակով ավելի քան 18,5 մլրդ դրամ են հատկացրել, ինչը 2,3 տոկոսով պակաս է հոկտեմբերի վերջի ցուցանիշից, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Միաժամանակ նոյեմբերին մեքենա ձեռք բերելու համար նախատեսված վարկերը տրամադրվել են մեծ մասամբ դրամով՝ 96,8 տոկոս: Այսպիսով, դրամով տրամադրված ավտովարկերի ծավալը նոյեմբերի վերջին կազմել է 17,9 մլրդ դրամ, ինչը 2,2 տոկոսով պակաս է հոկտեմբերի ցուցանիշից:

Հաշվետու ժամանակահատվածում սպառողական վարկավորման ծավալը կազմել է ավելի քան 206,6 մլրդ դրամ՝ նոյեմբերի ընթացքում ավելանալով 2,2 տոկոսով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ առևտրային բանկերը նոյեմբերի 30-ի դրությամբ 18,5 մլրդ դրամի ավտովարկավորում են իրականացրել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024