ԱՎՍՏՐԱԼԻԱ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ և ՌԴ քաղաքացիներն ավստրալական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն. ԱԱԾ

21.03.2017 11:19

ՀՀ և ՌԴ քաղաքացիներն ավստրալական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության դեպքեր:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, հիշյալ խմբի անդամները, հյուրանոցային և ռեստորանային գործունեություն իրականացնելու շինծու պատրվակով, Հայաստանում գրանցել են առևտրային երեք կազմակերպություն, այնուհետև դրանց անվամբ ձեռք են բերել համակարգչային տեխնիկա հանդիսացող՝ քարտապանի և բանկային քարտի բացակայության պայմաններում քարտի տվյալների մուտքագրմամբ անկանխիկ գործարք կատարելու հնարավորություն ընձեռող ՀԴՄ-տերմինալ։

Հիշյալ տերմինալի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով` հանցավոր խմբի՝ ՌԴ-ում գտնվող անդամը Հայաստանի իր հանցակիցներին է ուղարկել Ավստրալիայի մի շարք քաղաքացիների անվամբ թողարկված բանկային քարտերի տվյալներ՝ 16-նիշանոց համարները, քարտերի վավերականության ժամկետները և ծածկագրերը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ և ՌԴ քաղաքացիներն ավստրալական բանկերի հաճախորդների հաշվեհամարներից ելքագրել են շուրջ 85 մլն. ԱԱԾ

Բանալի բառեր: , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Ավստրալիայում թողարկվել է վճարային քարտ BitCoin-ի համար

18.09.2014 12:10

Ավստրալիայում թողարկվել է վճարային քարտ BitCoin-ի համար

Ավստրալիական Coinjar սթարթափը սկսել է վճարային քարտերի թեստավորումը, որոնք օգտագործում են BitCoin արժույթը։ Այդ մասին, ինչպես գրում է РБК-ն, հաղորդում է Sydney Morning Herald թերթը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ավստրալիայում թողարկվել է վճարային քարտ BitCoin-ի համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 50 ռուսաստանցու և 11 ռուսական ընկերության նկատմամբ

19.06.2014 13:33

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 50 ռուսաստանցու և 11 ռուսական ընկերության նկատմամբ

Ավստրալիան պատժամիջոցներ է ներդրել 50 ռուսաստանցիների և 11 ռուսական կազմակերպությունների նկատմամբ «Ուկրաինայի ինքնաիշխանության և տարածքային ամբողջականության խախտման» համար: Այս մասին, ինչպես գրում է Փրայմը, նշվում է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոփի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել 50 ռուսաստանցու և 11 ռուսական ընկերության նկատմամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Ավստրալիայի բանկը ռեկորդային կերպով նվազեցրել է տոկոսադրույքը

06.08.2013 16:48

Ավստրալիայի բանկը ռեկորդային կերպով նվազեցրել է տոկոսադրույքը

Ավստրալիայի պահուստային բանկը (ԱՊԲ) ութ անգամ անընդմեջ նվազեցրել է տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն տարեկան 2.5 տոկոս ռեկորդային ցածր մակարդակում, հաղորդում է Reutersը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ավստրալիայի բանկը ռեկորդային կերպով նվազեցրել է տոկոսադրույքը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024