ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂ թեմյով բոլոր նորությունները

Ավտոապահովագրողների բյուրոն և ՀՀ ֆինանսական օմբուդսմենը կհամագործակցեն ԱՊՊԱ-ի ոլորտում

17.03.2011 13:04

Ավտոապահովագրողների բյուրոն և ՀՀ ֆինանսական օմբուդսմենը կհամագործակցեն ԱՊՊԱ-ի ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Ավտոապահովագրողների բյուրոն և ՀՀ ֆինանսական հաշտարարը պայմանավորվել են ԱՊՊԱ-ի ոլորտում տուժածների շահերի պաշտպանության հարցում համագործակցելու մասին:

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը, համագործակցության հաստատումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, որ բյուրոն վերահսկում է ԱՊՊԱ-ի գործընթացը, իսկ ֆինանսական օմբուդսմենը քննարկում և լուծում է ֆինանսական կազմակերպությունների և քաղաքացիների միջև ծագած վեճերը:

«Մեր հիմնական խնդիրը սպառողների իրավունքների պաշտպանությունն է: Մենք կհամագործակցենք անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, օրենսդրական դաշտի զարգացման, ԱՊՊԱ համակարգի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման, քաղաքացիների կողմից իրենց իրավունքները հասկանալու ոլորտում, ինչպես նաև կկիսենք իրավասությունները», - նշել է նա:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ավտոապահովագրողների բյուրոն և ՀՀ ֆինանսական օմբուդսմենը կհամագործակցեն ԱՊՊԱ-ի ոլորտում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024