ԱՎՏՈՎԱԶ թեմյով բոլոր նորությունները

Կիպրոսյան բանկերը կորցրել են ԱՎՏՈՎԱԶ–ի գումարները

13.04.2013 13:56

Կիպրոսյան բանկերը կորցրել են ԱՎՏՈՎԱԶ–ի գումարները

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվս մեկ խոշորագույն ռուսական ընկերություն կիպրոսյան ճգնաժամի գերին է դարձել։ ԱՎՏՈՎԱԶ–ը ռիսկի է դիմում` կորցնել իր միջոցների մի մասը, որոնք գտնվում են Կիպրոսի բանկերում։

Ինչպես ասվում է ընկերության հաշվետվության մեջ, 2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կիպրոսյան բանկերում ԱՎՏՈՎԱԶ–ը 641 մլն ռուբու չափով միջոց է տեղաբաշխել։ Վտանգ կա, որ այդ միջոցների մի մասը չի վերադարձվի, ասվում է հաղորդագրության մեջ։ Տվյալ ֆինանսական հաշվետվության հաստատման օրվանից ղեկավարությունը դժվարանում է գնահատել պոտենցիալ վնասների գումարը, հաղորդում է rbc.ru–ն։

Նախկինում տեղեկացվում էր, որ նման իրավիճակում է հայտնվել նաև «Սովկոմֆլոտ» ԲԲԸ ռուսական նավագնացական ընկերությունը։ Այն նույնպես կարող է կորցնել Laiki կիպրոսյան բանկում տեղաբաշխված 25,8 մլն դոլարի մի մասը (2013թ.–ի մարտի 25–ի դրությամբ), որը վերակազմավորման է ենթակա։ Այժմ հիմնադրամները սառեցված են և դրանց հասանելիությունը փակ է։ Միաժամանակ ընկերությունը նաև չի կարող հստակ որոշել պոտենցիալ վնասների գումարի չափը, որոնք առաջացել են Կիպրոսի ընթացիկ բանկային քաղաքականությունից։ –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կիպրոսյան բանկերը կորցրել են ԱՎՏՈՎԱԶ–ի գումարները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024