ավրկ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջարկում է մինչև 5 մլն վարկ 100 օր անտոկոս ժամանակահատվածով

17.12.2018 16:59

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջարկում է մինչև 5 մլն վարկ 100 օր անտոկոս ժամանակահատվածով

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ֆիզիկական անձանց  համար մեկնարկել է «100 օր անտոկոս» արշավը, որի շրջանակում հաճախորդները մինչև 2019թ-ի հունվարի 31-ը ներառյալ վարկային քարտային գծերի միջոցով կարող են ստանալ մինչև 5,000,000 ՀՀ դրամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 100 օր անտոկոս ժամանակահատվածը գործում է ինչպես վճարային, այնպես էլ կանխիկացման գործարքների համար և սկսվում է վարկային գծի ակտիվացման օրվանից:

Վարկային գծերը տրամադրվում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով՝ ArCA, Mastercard, Visa և Հայաստանում միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի  կողմից թողարկվող American Express քարտատեսակով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջարկում է մինչև 5 մլն վարկ 100 օր անտոկոս ժամանակահատվածով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024