ԱՏՐԱՀՈՍՔ թեմյով բոլոր նորությունները

Եգիպտոսի ԿԲ. Երկրից կապիտալի արտահոսքը հնարավոր է 8 մլրդ դոլար կազմի

07.02.2011 14:54

Եգիպտոսի ԿԲ. Երկրից կապիտալի արտահոսքը հնարավոր է 8 մլրդ դոլար կազմի

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երկու շաբաթ երկրում շարունակվող զանգվածային անկարգությունների հետևանքով Եգիպտոսից կապիտալի արտահոսքը հնարավոր է 8 մլրդ դոլարի հասնի։ Նման թիվ է նշել Եգիպտոսի Կենտրոնական բանկի կառավարիչ Էլ-Օկդա Ֆարուկը, գրում է ՌԲԿ-ն։

Ամեն դեպքում, ըստ նրա՝ Եգիպտոսնը բավականին արժութային պաշարներ ունի (2010թ.-ի դեկտեմբերի վերջին դրանց ծավալը 36 մլրդ դոլար է կազմել), որպեսզի դուրս գա այդ իրավիճակից։

«Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք որոշակի խնդիրներ կունենաք, սակայն մենք փորձ ունենք, թե ինչպես է պետք գործել այդ դեպքում»,- պետական եգիպտական հեռուստատեսության եթերում ասաց նա։ «Սա տնտեսական ճգնաժամ չէ, սա քաղաքական ճգնաժամ է, որն ազդում է տնտեսության վրա»,- ընդգծեց Էլ-Օկդա Ֆարուկը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Եգիպտոսի ԿԲ. Երկրից կապիտալի արտահոսքը հնարավոր է 8 մլրդ դոլար կազմի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
30.04.2024