ԱՐԳԵԼՈՑ թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանը Խոսրովի արգելոցի զարգացման համար $30 հազար դրամաշնորհ կհատկացնի

15.12.2010 18:45

HSBC Բանկ Հայաստանը Խոսրովի արգելոցի զարգացման համար $30 հազար դրամաշնորհ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը 2010-2012թ.-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի զարգացման համար 30 հազար դոլարի չափով  դրամաշնորհ կհատկացնի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 14-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում  ստորագրվելու  է Խոսրովի ծրագրին դրամաշնորհ հատկացնելու վերաբերյալ քառակողմ Հուշագիր-Համաձայնագիր՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ի դեմս նախարար Արամ Հարությունյանի, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (HSBC), ի դեմս Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ  Իրինա Սեյլանյանի, “Խոսրովի անտառ” պետական արգելոց” ՊՈԱԿ, ի դեմս տնօրեն Վարանցով Բարսեղյանի, Կովկասի Բնության Հիմնադրամ (ԿԲՀ), ի դեմս գործադիր տնօրեն Դեյվիդ Մորրիսոնի:

Կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին: Օժանդակություն և Վճարման մեխանիզմ: HSBC-ին համաձայնվում է որպես դրամաշնորհ  ԿԲՀ-ին երեք տարվա ընթացքում տրամադրել  30 000 ԱՄՆ դոլար,  որը կուղղվի  նախարարությանը` ի կատարումն  Խոսրովի դրամաշնորհի 2010-2012 թվականների նախատեսված ֆինանսավորման պարտավորությունների: Գումարը HSBC-ին կփոխանցի երեք հատկացումներով` 10 000 ԱՄՆ դոլլար 2010թ դեկտեմբերին, 10 000 ԱՄՆ դոլլար` 2011թ առաջին եռամսյակում  և 10 000 ԱՄՆ դոլլար`  2012թ առաջին եռամսյակում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանը Խոսրովի արգելոցի զարգացման համար $30 հազար դրամաշնորհ կհատկացնի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024