Արգենտինական կենտրոն թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկի աջակցությամբ բացվեց Արգենտինական կենտրոնը

19.12.2018 16:16

Կոնվերս Բանկի  աջակցությամբ բացվեց Արգենտինական կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել Արգենտինական կենտրոնի բացման արարողությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ արգենտինական կենտրոնի բացումը նախաձեռնել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը: Որպես նախագծի աջակից հանդես է եկել Կոնվերս Բանկը, որը ֆինանսավորել է Կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգումը, տեխնիկական համալրումը  և կահավորումը:

«Կոնվերս Բանկը կարևորում է կրթության որակի, կրթական միջավայրի բարելավման ծրագրերին մասնակցությունը և երկարամյա  հաջողված համագործակցության փորձ ունի մի շարք կրթօջախների հետ: Սա կրթության խրախուսման ոլորտում մեր հերթական հաջողված նախագիծն է, որն  ուշագրավ  է  հատկապես հայ-արգենտինական մշակութային  կապերի ամրապնդման տեսանկյունից»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկի աջակցությամբ բացվեց Արգենտինական կենտրոնը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Արգենտինական կենտրոն կբացվի Կոնվերս Բանկի ֆինանսական աջակցությամբ

13.11.2018 15:40

Արգենտինական կենտրոն  կբացվի Կոնվերս Բանկի ֆինանսական աջակցությամբ

Կոնվերս Բանկը կֆինանսավորի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արգենտինական կենտրոն կբացվի Կոնվերս Բանկի ֆինանսական աջակցությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024