արդիականցում թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ. Կոմպոզիտային թղթադրամների ներդրումը բանկոմատների արդիականացման մեծ ներդրումներ չի պահանջի

25.07.2017 14:58

ՀՀ ԿԲ. Կոմպոզիտային թղթադրամների ներդրումը բանկոմատների արդիականացման մեծ ներդրումներ չի պահանջի

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի համար նոր թղթադրամների ներդման դեպքում բանկոմատների արդիականացումը մեծ ներադրումներ չի պահանջի։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է  Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը

«Բանկերն ու որոշ ընկերություններ, բնականաբար, ստիպված կլինեն կատարել որոշ փոփոխություններ, հիմնականում բանկոմատների, տերմինալների և թղթադրամների ընդունման այլ կետերի ծրագրային արդիականացման ուղղությամբ»,–ասաց Նահապետյանը, հստակեցնելով, որ բանկերի համար դա մեծ գումար չի ենթադրի։ Բացի այդ, նրա խոսքով, անհրաժեշտ ծախսերը չեն կատարվի պետբյուջեի հաշվին։

Հայաստանում այսօր գործում է 17 բանկ, որոնք Հայաստանում և մարզերում ավելի քան 1419  բանկոմատներ ունեն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ. Կոմպոզիտային թղթադրամների ներդրումը բանկոմատների արդիականացման մեծ ներդրումներ չի պահանջի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024