արդյունաբերական հատված թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալը 17 մլրդ դրամի է հասցրել

15.11.2010 19:12

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալը 17 մլրդ դրամի է հասցրել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կողմից 2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ավելացել է 16,6 մլրդ դրամով՝ կազմելով ավելի քան 17 մլրդ դրամ, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, 2009 թվականի նույն ժամանակահատվածում բանկի կողմից արդյունաբերական հատվածին տրված վարկերի ծավալը կազմում էր 401,4 մլն դրամ:

Մամուլի ծառայությունից նշեցին նաև, որ ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն ապահովել է Հայաստանի բանկային համակարգում վարկային պորտֆելի ամենաբարձր աճը՝ 99,99 տոկոսով՝ հասցնելով այն 42,8 մլրդ դոլարի (բանկի ակտիվների 76 տոկոսը):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալը 17 մլրդ դրամի է հասցրել

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024