ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ

14.01.2010 13:07

Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ, տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը։

Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի հետ համագործակցում է բանկի կազմավորման օրվանից և այդ համակարգի հետ համատեղ պարբերաբար իր հաճախորդներին է առաջարկել տարբեր ակցիաներ, որոնց ընթացքում հաճախորդներին շնորհվել են դրամական պարգևներ, պլաստիկ քարտեր, տուրիստական ուղեգրեր և բազմաթից այլ նվերներ:

MoneyGram համակարգն ունի տասնյակ տարիների պատմություն և հանդիսանում է դրամական փոխանցումների առաջատարերից մեկը ողջ աշխարհում: Համակարգը ներկայացված է աշխարհի շուրջ 190 երկրում և ունի 186 000 սպասարկման կետ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Արդշինինվեստբանկը MoneyGram համակարգի կողմից արժանացել է հավաստագրի` որպես ամենահուսալի հայկական բանկ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024