22.02.2016 12:45
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն TelCell ընկերությանը տրամադրել է էլեկտրոնային փող թողարկելու արտոնագիր, նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց TelCell ընկերության բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը, ընկերությունը զարգացման երկու ուղղությունների մեկնարկ է տվել։ Նրա խոսքով, առաջին ուղղությունը TelCell–ի արագ դրամական փոխանցումների համակարգն է (Տրանսֆեր), որի գործարկման թույլտվությունը ԿԲ–ն տրամադրել է 2015 թ.–ի վերջին։ Ընկերության զարգացման մյուս ուղղությունը էլեկտրոնային փողի թողարկումն է։
«Սկզբնական փուլում պրոդուկտը կգործի էլեկտրոնային դրամապանակի վեբ և բջջային հավելվածի տեսքով, իսկ հետագայում նախատեսում ենք ընդլայնել և շուկայում տրամադրել ավելի հետաքրքիր նորույթներ», – տեղեկացրեց նա։
Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Telcell ընկերությունն էլեկտրոնային փող թողարկելու արտոնագիր է ստացել
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ