արժևորում թեմյով բոլոր նորությունները

Դրամի արժևորումը բնական է և մտահոգություն չի առաջացնում. Ջավադյան

07.06.2016 20:00

Դրամի արժևորումը բնական է և մտահոգություն չի առաջացնում. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժևորումը բնական է և մտահոգության առիթ չի տալիս, երեքշաբթի խորհրդարանում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Նրա խոսքով` շուկայում տիրող իրավիճակը մտահոգիչ չէ, և բոլոր գործընթացներն ընթանում են բնական` հաշվի առնելով ներկրման անկման և արտահանման ծավալների պահպանման հաշվին առաջացած ընթացիկ հաշվի կրճատումը` տարվա առաջին ամիսներին արտահանման կտրուկ աճի դեպքում։

«Մենք որևէ կերպ չենք ազդում դրամի արժևորման վրա և որևէ քայլ չենք ձեռնարկում` դրամի փոխարժեքը զսպելու ուղղությամբ, մշտապես պահպանելով լողացող փոխարժեքի քաղաքականությունը և միջամտում ենք միայն կտրուկ տատանումների դեպքում», – ասաց Ջավադյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Դրամի արժևորումը բնական է և մտահոգություն չի առաջացնում. Ջավադյան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024