ԱՐԽԻՎ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը

11.11.2014 17:19

Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել, որում ասվում է, թե ադրբեջանական ցանցահենները համացանցում հրապարկել են Հայաստանի ԿԲ արխիվային տվյալները` 2.4 ԳԲ ծավալով, որոնք ստացել են ԿԲ արտոնագրեր տրամադրելու առցանց կայքը սեպտեմբերի 22-ին կոտրելու հետևանքով։ Փորձագետը զգուշացրել է, որ ֆայլերը տեղադրվել են ցանցահենների կայքում և կարող են վարակներ պարունակել։

«Առավոտյան լուրեր են տարածվել, որ կոտրվել են ՀՀ Կենտրոնական բանկի մի շարք սերվերներ: ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի Կենտրոնական բանկը հերքել է իրեն պատկանող սերվերները կոտրելու մասին տեղեկությունը

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024