Արմավիրի դպրոցներ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում այցելեցին Արմավիրի մարզի դպրոցներ

29.04.2016 12:21

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում այցելեցին Արմավիրի մարզի դպրոցներ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները այցելեցին Արմավիրի մարզի Նորավան և Լուկաշին համայնքների դպրոցները, որտեղ բարձր դասարանների աշակերտների համար անցկացվեցին բաց դասեր «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում բանկի աշխատակիցները պատմեցին Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, բանկային ոլորտի մասին, մանրամասն կանգ առան բանկերի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների տեսակների վրա, ինչպիսիք են` միջազգային դրամական փոխանցումները, վճարային քարտերը, վարկերը, ավանդները, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների բազմաթիվ հարցերին: Միջոցառմանը ներկա էին նաև նշված դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, որոնք նույնպես մասնակցեցին հարց-պատասխանին:

«Լսարանը մեծ ոգևորությամբ արձագանքեց թեմային, հնչեցին մի շարք հետաքրքիր հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: Նշենք, որ երեխաները առավելագույնս հետաքրքրված էին վճարային քարտերով և վարկային պրոդուկտներով», - նշել է Առէկսիմբանկի Անձնակազմի զարգացման բաժնի պետ Գայանե Մաթևոսյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի աշխատակիցները «Իմ ֆինանսների միամսյակ 2016» ծրագրի շրջանակում այցելեցին Արմավիրի մարզի դպրոցներ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024