ԱՐՄԵՆԻԱ ԴԵՅԹԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ թեմյով բոլոր նորությունները

«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ֆինանսավորում է տրամադրել «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ընկերությանը

01.12.2011 13:28

«ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ֆինանսավորում է տրամադրել «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-i կողմից ֆինանսավորում է տրամադրվել ինտերնետի լայնաշերտ կապի և տվյալների փոխանցման ոլորտի առաջատար ընկերություններից մեկին` «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ին (Էյ Դի Սի), «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձյան, վարկային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական միջոցների ձեռք բերման և արդիականացման ծախսերը, ինչպես նաև ավարտին կհասցվի «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ-ի միաձուլումը հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկի հետ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տվյալ ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանը բարձրացնել սպասարկման որակը և ընդլայնել կորպորատիվ և ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՎՏԲ -Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ֆինանսավորում է տրամադրել «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ընկերությանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024