ԱՐՇԵԹՈՒՂԹ թեմյով բոլոր նորությունները

Պանկին. ԵԶԲ–ն նախատեսում է հարյուր միլիոն դոլարի արժեթուղթ թողարկել

24.02.2015 17:56

Պանկին. ԵԶԲ–ն նախատեսում է հարյուր միլիոն դոլարի արժեթուղթ թողարկել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ծրագրում է մի քանի հարյուր միլիոն դոլարի արժեթուղթ թողարկել երեքշաբթի առցանց համաժողովի ընթացքում ասել է ԵԶԲ–ի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը։

Նրա խոսքերով, ԵԶԲ–ն ծրագրում է  դոլարային կարճաժամկետ փոխառությունների ծրագրով հանդես գալ, սակայն ներկայում վերանայվում է նաև շուկա դուրս գալու այլ հնարավոր տարբերակներ։

«Մենք բանակցություններ ենք վարում շուկայում հնգամյա արժեթղթերի տեղաբաշխման ուղղությամբ, մանրամասներն ասել չեմ կարող, քանի որ բանակցություններ են վարվում, բայց կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր կլինի»,–ասել է Պանկինը` հստակեցնելով, որ թողարկման մասին մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի մարտ–ապրիլին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Պանկին. ԵԶԲ–ն նախատեսում է հարյուր միլիոն դոլարի արժեթուղթ թողարկել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024