ԱՐՈՒՍ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի ԿԲ–ն աշխատում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի գործարկման ուղղությամբ

27.11.2017 13:39

Հայաստանի ԿԲ–ն աշխատում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի գործարկման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՐՈՒՍ համակարգի գործարկման նպատակով ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցության է հրավիրում կազմակերպությունների, որոնք ունեն միջազգային հարուստ փորձ և գիտելիքներ վճարահաշվարկային բնագավառում, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

2016 թվականի հուլիսին ՀՀ Կենտրոնական բանկը հանրապետության ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման նպատակով նախաձեռնել է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծումը։ Հայաստանի Կենտրոնական բանկը ստեղծում է դրամական փոխանցումների միասնական համակարգը`հաշվի առնելով այն, որ դրամական փոխանցումները կարևոր դեր են խաղում ՀՀ ֆինանսական համակարգում, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք խնդիրներ, որոնք ի հայտ են եկել միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ աշխատելիս։ «ԱՐՈՒՍ» համակարգը ՀՀ Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի համատեղ գաղափարն է։

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԲ–ն, համագործակցող կազմակերպությունը պետք է բավարարի հետևյալ պահանջները` դրամական փոխանցումների միջազգային շուկայում ունենա առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, ունենա դրամական փոխանցումների միջազգային շուկայի մասնակիցների հետ համագործակցության փորձ, լինի ՏՀԶԿ երկրներում լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական կազմակերպություն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի ԿԲ–ն աշխատում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի գործարկման ուղղությամբ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ ԿԲ–ն ստեղծում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգ

26.07.2016 16:39

ՀՀ ԿԲ–ն ստեղծում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգ

ՀՀ ԿԲ-ն անցել է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն ստեղծում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024