ԱՐՏԵՐԿԻՐ թեմյով բոլոր նորությունները

ՀԲ. արտերկրից Հայաստան իրականացվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կազմել են ՀՆԱ–ի 19,2%

14.04.2016 14:07

ՀԲ. արտերկրից Հայաստան իրականացվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կազմել են ՀՆԱ–ի 19,2%

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Արտերկրից Հայաստան իրականացվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կազմել են ՀՆԱ–ի 19,2 տոկոսը, նշվում է Համաշխարհային բանկի «Միգրացիա և զարգացում» զեկույցում։

ՀԲ զեկույցի համաձայն` 2015թ.–ին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներ ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 34,6 մլրդ դոլար, ինչը 20,3 տոկոսով պակաս է 2014 թ.–ի ցուցանիշից։ Հատկապես շատ տուժեցին Տաջիկստանը և Ուկրաինան։ Կենտրոնական Ասիայի արժութային շուկայում ձևավորվել է մի իրավիճակ, որը պայմաններ է ստեղծում դրամական փոխանցումների «ոչ պաշտոնական» հոսքերի համար։

«Ռուսաստանում գրանցված հզոր ռեցեսիան ստիպեց Կենտրոնական Ասիայի որոշ միգրանտների վերադառնալ հայրենիք։ Տաջիկ միգրանտների թիվը Ռուսաստանում 2015 թ.–ին նվազել է 3,8 տոկոսով` հասնելով 862 հազարի, ուզբեկների թիվը` 18,6 տոկոսով` հասնելով 1,8 միլիոնի։ Տաջիկստանը, որը շատ է կախված դրամական փոխանցումներից, մեծ դժվարություններ ունի։ Տնային տնտեսությունների մասնաբաժինը, որն ի վիճակի է գնել բավարար չափով սնունդ, մայիսին 67 տոկոսից նվազել է` հասնելով 60 տոկոսի», – նշվում է զեկույցում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԲ. արտերկրից Հայաստան իրականացվող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կազմել են ՀՆԱ–ի 19,2%

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը հուլիսին ավելացել է 17,3%-ով` հասնելով 6,8 մլրդ դրամի

09.09.2014 17:54

Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը հուլիսին ավելացել է 17,3%-ով` հասնելով 6,8 մլրդ դրամի

Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով 2014 թ.–ի հուլիսին արտերկրում իրականացրած գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 6,8 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 17,3 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ–ի 2014 թ.–ի հուլիսի ամենամսյա տեղեկագրում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկրում կատարած գործարքների ծավալը հուլիսին ավելացել է 17,3%-ով` հասնելով 6,8 մլրդ դրամի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը մայիսին նվազել է 9,5%–ով` կազմելով 4,5 մլրդ դրամ

24.07.2013 14:20

ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը մայիսին նվազել է 9,5%–ով` կազմելով 4,5  մլրդ դրամ

Հայաստանի բոլոր տեսակի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2013թ.–ի մայիսին կազմել է 4,5 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 9,5 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի մայիսի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը մայիսին նվազել է 9,5%–ով` կազմելով 4,5 մլրդ դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024