Արևշատ Մելիքսեթյան թեմյով բոլոր նորությունները

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության շահույթը 11 ամսում կգերազանցի 900 մլն դրամը

28.12.2016 16:43

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության շահույթը 11 ամսում կգերազանցի 900 մլն դրամը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության շահույթը 11 ամսում, նախնական տվյալներով, կգերազանցի 900 մլն դրամը, տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը` ներկայացնելով տարվա արդյունքները։

«Նախնական տվյալներով, ընկերության ակտիվները 11 ամսում կազմել են մոտ 11 մլրդ դրամ, պարտավորությունները` շուրջ 7 մլրդ դրամ, սեփական կապիտալը` 3,9 մլրդ դրամ։ Հավաքվել է շուրջ 8,4 մլրդ դրամի ապահովագրական պարգևավճար, տրամադրվել է շուրջ 3,4 մլրդ դրամի փոխհատուցում, շահույթը կազմել է ավելի քան 900 մլն դրամ»,  – ասաց Մելիքսեթյանը չորեքշաբթի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, ապահովագրական ընկերության ակտիվների շահութաբերության ցուցանիշը (ROA) և կապիտալի շահութաբերության ցուցանիշը (ROE) կազմել են համապատասխանաբար 10 և 25 տոկոս։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության շահույթը 11 ամսում կգերազանցի 900 մլն դրամը

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024