ԲԱԲԱՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Գազպրոմբանկից հեռացավ կառավարման տնօրեն Սերգեյ Բաբայանը

06.03.2013 14:06

Գազպրոմբանկից հեռացավ կառավարման տնօրեն Սերգեյ Բաբայանը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Գազպրոմբանկի կառավարման տնօրենի պաշտոնից հեռացավ Սերգեյ Բաբայանը, այդ մասին հայտնում է Банки.ру պորտալը, գրում է «Կոմերսանտ» թերթը։

Ինչպես պարբերականին պատմել է նախկին կառավարման տնօրենը, երկուշաբթի` մարտի 4–ը նրա վերջին աշխատանքային օրն էր բանկում։ Բաբայանն այդ պաշտոնում աշխատում էր 2012թ.–ի հունիսից` պատասխանատու լինելով բանկի ներդրումային բլոկի կառուցվածքային պրոդուկտների զարգացման համար։ Նա ենթարկվում էր կառավարման փոխնախագահ Ալեքսեյ Մատվեևին, ով ղեկավարում է ներդրումային բլոկը։

Գազպրոմբանկի մամուլի ծառայությունը «Կոմերսանտի» հարցին չի պատասխանել, իսկ բանկի փոխնախագահ Եկատերինա Տրոֆիմովան, մեկնաբանելով Բաբայանի հեռացումը, ասել է. «Սա Գազպրոմբանկի ներդրումային բանկային թիմի կադրերի ռոտացիայի սովորական գործընթացի մի մասն է։ Վերջին նշանակումներից են` լոնդոնյան Barclays Capital–ից Դենիս Շուլակովը  (զբաղեցրել է առաջին փոխնախագահի պաշտոնը) և Renaissance Capital–ից Վադիմ Դորմիդոնտովը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գազպրոմբանկից հեռացավ կառավարման տնօրեն Սերգեյ Բաբայանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024