«Բազել Ինդեքս AML» թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը լավացրել է դիրքերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի գնահատման վարկանիշում

02.08.2016 20:20

Հայաստանը լավացրել է դիրքերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի գնահատման վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 149 երկրների շրջանում 128–րդն է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի գնահատման «Բազել Ինդեքս AML - 2016» վարկանիշում, որը կազմվում է Բազելի կառավարման ինստիտուտի կողմից։ Նախորդ տարվա վարկանիշի համեմատ` Հայաստանը 8 կետով լավացրել է իր դիրքերը։

Բազելի ինստիտուտը հրապարակում է «Basel AML Index» վարկանիշը 2012 թ.–ից։ Գնահատման առավելագույն գործակիցը 10 միավորն է։ Նվազագույն միավորը նշանակում է նվազագույն ռիսկ։ Վարկանիշը գնահատում է ոչ թե երկրում առկա կոռուպցիայի և հանցավորության մակարդակը, այլ դրանց առաջացման և զարգացման ռիսկը։

Հայաստանը 4,63 միավորով ներառվում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նվազագույն ռիսկ ունեցող երկրների ցանկում։ Հարկ է նշել, որ Հայաստանը ԱՊՀ–ի և տարածաշրջանի միակ երկիրն է, որն ունի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նվազագույն ռիսկ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանը լավացրել է դիրքերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի գնահատման վարկանիշում

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024