ԲԱԺԱՆՈՐԴ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը 300 հազարական դրամ շնորհեց իր չորս հաճախորդներին՝ Հայջրմուղկոյուղի ընկերության լավագույն բաժանորդներին

26.11.2009 11:22

ՎՏԲ-Հայաստան Բանկը 300 հազարական դրամ շնորհեց իր չորս հաճախորդներին՝ Հայջրմուղկոյուղի ընկերության լավագույն բաժանորդներին

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ՎՏԲ-Հայաստան Բանկը 300 հազարական դրամ շնորհեց իր չորս հաճախորդներին՝ Հայջրմուղկոյուղի ընկերության լավագույն բաժանորդներին, ասված է բանկի պաշտոնակն կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:

Արդեն մեկ տարի է, ինչ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր ծառայություններից բարեխղճորեն օգտվողների միջև անց է կացնում նախադեպը չունեցող ակցիա ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ, որը հանդիսանում է ակցիայի գլխավոր հովանավորը և ընկերության գլխավոր գործընկեր բանկը` Հայաստանի մարզերում ջրի օգտագործման դիմաց գանձվող վճարների հավաքագրման ասպարեզում:

2009թ. հոկտեմբերի 11-ին Հայկական երկրորդ հեռուստաալիքի ուղիղ եթերում անց կացված խոշոր դրամական մրցանակների հոբելյանական վիճակահանության արդյունքում (յուրաքանչյուր հաղթողին 300 հազարական ՀՀ դրամ) հաղթող ճանաչվեցին միանգամից 6 հավակնորդ` Մարատ Գասպարյանը (ք. Ստեփանավան), Արինա Վարդանյանը (ք. Աբովյան), Գագիկ Մարգարյանը (ք. Էջմիածին), Սուսաննա Կոստանյանը (գ. Այգեստան), Արգամ Հակոբյանը (ք. Սիսիան) և Անդրանիկ Հովհաննիսյանը (ք. Կապան):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը 300 հազարական դրամ շնորհեց իր չորս հաճախորդներին՝ Հայջրմուղկոյուղի ընկերության լավագույն բաժանորդներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024